Հունգարիայում շարունակվում է ֆուտբոլի միջազգային մրցաշարը, որին մասնակցող Հայաստանի տասնյոթ տարեկանների ընտրանին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի ղեկավարությամբ Հունգարիայի ընտրանուն 4:1 հաշվով պարտվելուց հետո «զարգացրեց» հաջողությունն ու շվեյցարացիներին պարտվեց ավելի «պատվաբեր» 6:1 հաշվով: Տեսնենք, թե «Սլովենիայի հետ մայիսի 24-ին կայանալիք խաղում պատմական ինչ բնագիծ «կնվաճենք»: Բոլոր դեպքերում փաստենք, որ տղաները կարողացան տեսնել Եվրոպան, ինչը պակաս «մարզական» նշանակություն չունի:
Իր հերթին «Եվրոպա-2013»-ի խմբայինի շրջանակներում առաջին խաղում թուրքերից 1:2 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանի տասնինը տարեկանների ընտրանին, որի ավագն Արմեն Համբարձումյանն է: Հարկ է ասել, որ խաղի որոշակի հատված ռուսները հանդես են եկել տասը խաղացողով, թեպետ, անկախ դրանից, թուրքերի խաղն ավելի տպավորիչ էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ